Իրադարձություններ Հայաստանում
Երեւանում բացվել է ինսուլտների բուժման նոր կենտրոն
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունիսի 9-ին բացվել է նոր կենտրոն, որը մասնագիտանալու է գլխուղեղի կաթվածների (ինսուլտների) բուժման վրա։
«Մեր արտասահմանյան ընկերների հետ միասին մի ամբողջ ծառայություն ենք ստեղծում, որտեղ ինսուլտից տառապող հիվանդները կարող են նեղ մասնագիտացված բուժում ստանալ։ Այստեղ փորձելու ենք ոչ միայն փրկել կյանքերը, այլ նաեւ նրանց առողջության վերականգնողական շրջանը կազմակերպել», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական եւ ինտենսիվ թերապիայի բաժնի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը։
Նա նաեւ ավելացրեց, որ ինսուլտների բուժման մեջ մասնագիտացված կենտրոններ միայն զարգացած երկրներում են լինում, եւ դա շատ կարեւոր քայլ է երկրի համար, չէ՞ որ գլխուղեղի կաթվածները ողջ աշխարհում մահացության եւ հաշմանդամության գլխավոր պատճառներից են։ Հարություն Մանգոյանը համոզված է, որ նման մասնագիտացված կենտրոնները կօգնեն ոչ միայն նվազեցնել մահացության ցուցանիշները, այլեւ կանխել հաշմանդամացումը։
Կենտրոնում, ինչպես նշեց Հարություն Մանգոյանը, օգտագործվելու են ինսուլտների բուժման մի շարք նորարական մեթոդներ՝ ինսուլտների զարգացումը կանխարգելելու համար։
Կենտրոնի բացմանը աջակցելու եւ մասնագետներին վերապատրաստելու համար Հայաստան են ժամանել նաեւ մասնագետներ ԱՄՆ-ից եւ Կանադայից։ Նրանց հետ միասին հայ նյարդաբանները հունիսի 7-8 անցկացրել են գիտաժողով, որտեղ քննարկել են նյարդաբանության արդիական հարցերը եւ կատարվել է փորձի փոխանակում։
Լոս-Անջելեսի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Ներսես Սանոսյանը կենտրոնի բացման արարողության ժամանակ լրագրողներին եւս մեկ անգամ պատմեց, թե ինչ կարեւոր է գլխուղեղի կաթվածի առաջին իսկ նախանշանները ճանաչել եւ հիվանդին միանգամից հիվանդանոց հասցնել՝ ինսուլտի ժամանակ ամեն վայրկյանը կարեւոր է։
«Որքան արագ կարողանա հիվանդանոց հասնել, այնքան արագ կկարողանա բուժվել՝ քայլել եւ վերադառնալ կյանքին», - ասաց նա։
Ի դեպ, կենտրոնում նաեւ տեղ է հատկացվել հատուկ գրականության համար նախատեսված գրադարանին։
Տեսագրության սկզնաղբյուրը՝ Kentron TV Official chanel
10.06.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ